Կանադայի դեսպանը հպարտ է, որ իր երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2025 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի հիշատակման արարողությունն իր մեջ հզոր ուղերձ է կրում։ Դեսպանը նաև հպարտ է, որ Կանադան Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքում է։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակի արարողությունը մեզ բոլորիս հիշեցնում է, որ պետք է ուշադիր լինել պատմության դասերի նկատմամբ և հարգել բոլոր զոհերի հիշատակը։ Կարծում եմ, որ հիշատակի միջոցառումն անհավանականորեն ազդեցիկ է»,-նշել է դեսպանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա հավելել է նաև, որ 110-րդ տարելիցի հիշատակի արարողությունն, իր պարզության հետ մեկտեղ, հզոր խորհուրդ է փոխանցում։ «Շատ հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես ինքս իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում շատ փոքր դերակատարում եմ ունեցել այդ գործում՝ կատարելով հետազոտական աշխատանքներ և մշակելով դրա մասին մեր սենատորներից մեկի ելույթի նախագիծը։ Դա մի բան է, որի համար ես մեծ հպարտություն եմ զգում»,-ընդգծել է Կանադայի դեսպանը։ Կանադայի Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ընդունել է 2002 թվականի հունիսի 13-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |