Վեյցման․ Բրյուսելը պարտավոր է կանգնել ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության դեմ

Վեյցման․ Բրյուսելը պարտավոր է կանգնել ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության դեմ

PanARMENIAN.Net - Բրյուսել քաղաքի Սոցիալական ապահովության կենտրոնի նախագահ Դավիդ Վեյցմանն ասել է, որ Հայոց ցեղասպանությունը բացել է անցած դարի ամենամութ էջերից մեկը։

Նա նշել է, որ Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ, գրում է Արմենպրեսը։

«Բրյուսելը՝ խաչմերուկների և բախումների քաղաքը, իր պատերի մեջ կրում է աշխարհի հիշողությունը։ Այն չի կարող մոռանալ կամ լռել 20-րդ դարի ողբերգությունների մասին։ Հայոց ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ 1915 թվականին, բացեց անցած դարի ամենամութ էջերից մեկը։ Այն մեզ հիշեցնում է, որ ժողովրդի ոչնչացումը հաճախ սկսվում է լռությամբ, այնուհետև՝ ժխտմամբ։ Այն, ինչ պատմությունն արդեն մեկ անգամ արտադրել է, կարող է կրկնվել, եթե զգույշ չլինենք։

Այսօր էլ, ծայրահեղականության աճի և ժխտող կամ նսեմացնող խոսքի ֆոնին, պետական հաստատություններն ունեն պատասխանատվություն՝ անվանել փաստերը, ճանաչել ճշմարտությունը և փոխանցել հիշողությունը։ Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ»,- ասել է Վեյցմանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---