Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը»,–գրել է նա։
Նա նաև հրապարակել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դրված ծաղկեպսակի լուսանկարը։
«8 տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,–հիշեցրել է դեսպանը։