Բեյրութում անցկացվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն![]() 24 ապրիլի 2025 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում գործող երեք հայկական կուսակցությունները Բեյրութի Նահատակաց հրապարակում նախաձեռնել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Այդ մասին հայտնել է լիբանանյան An Nahar լրատվականը, գրում է Արմենպրեսը։ Լիբանանի հայ համայնքը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ։ «Մենք՝ ցեղասպանությունը վերապրածների որդիներս ու թոռներս, եկել ենք այսօր ևս մեկ անգամ ոգեկոչելու մեր նահատակների հավերժ հիշատակը և դատապարտելու Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մեր ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված ոճրագործությունը: Մենք լիովին համոզված ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը և դրա անպատժելիությունը պատճառ են դարձել հետագա բռնությունների, ջարդերի և մարդկության դեմ հանցագործությունների, որոնք մեր ժողովրդի դեմ շարունակվում են մինչ օրս։ Դրանցից վերջինն ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղ-Արցախից հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանումն էր։ Մենք ձգտում ենք հասնել մարդասիրական հիմնական նպատակին, այն է՝ կանխել նման հանցագործությունների և ողբերգությունների կրկնությունն աշխարհի ցանկացած կետում։ Մենք վերստին հաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարը հանուն ճշմարտության և արդարության», - նշված է հայտարարության մեջ։ Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Նա նշել է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |