Քրիս Ռաթն Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2025 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի անդամ Քրիս Ռաթը, որը հանդիսանում է Ստվերային կառավարության հատուկ պետնախարար, հանդես է եկել կոչով՝ հորդորելով Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցի հարթակում։ Նա նաև հորդորել է սատարել հայ համայնքին, հայտնում է Արմենպրեսը։ «Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները: Ես կոչ եմ անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կանգնել մեր հայ համայնքի կողքին»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |