Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիան» պահանջել է վերջ տալ ժխտողականությանը![]() 24 ապրիլի 2025 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիա» ՀԿ-ի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի կապակցությամբ։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվում է, որ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ, հայտնում է 1lurer.am-ը։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ կազմակերպությունը, սկսած 2005 թվականից, ամեն տարվա ապրիլի 24-ին, հանդես է եկել ժխտողականությանը վերջ դնելու, իսկ մեղավորությունը՝ բոլոր իրավական հետևանքներով ընդունելու կոչով։ Միևնույն ժամանակ ասոցիացիան դատապարտել է այն, որ Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Էնվերի, Թալեաթի և Ջեմալի հերոսացումը։ Կազմակերպության համոզմամբ, նման վերաբերմունքը խթանում և տարածում է ռասիստական գաղափարախոսությունները։ Ասոցիացիան նաև վստահություն է հայտնել, որ եթե Թուրքիան շարունակի ժխտել Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը, երկրում արյունահեղությունների շարունակականություն կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |