Երեւանում տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման առաջին նիստը29 մայիսի 2009 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը մայիսի 29-ին Երեւանում գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, Եվրախորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ եւ փորձագետներ:Քննարկվել են ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է եռամսյա ժամկետում քննարկման ներկայացնել ծրագրի ընդհանուր դրույթները, տարեվերջին լրամշակված փաստաթուղթը ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանին` այլ երկրների իր գործընկերների հետ համապատասխան եզրակացություն ձեւավորելու համար: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ուշադրություն է հրավիրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության խնդրին, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամուլի գրասենյակը Ըստ ՀՀ նախագահի հրամանագրի` մարդու իրավունքների ազգային ծրագիրը պետք է հաստատվի 2010 թվականին, 2011 թվականին պետք է մեկնարկի ծրագրի իրականացումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |