Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վատիկան։ Նա ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում մասնակցելու է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Ավելի վաղ Վատիկանը հրապարակել էր Հռոմի պապի կտակը, որում նա խնդրել է իրեն հուղարկավորել Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում՝ առանց որևէ հատուկ հանդիսավորության։ Հուղարկավորությանը մասնակցելու համար Հռոմ են ժամանելու բազմաթիվ երկրների ղեկավարներ։ Արգենտինայից, որը Ֆրանցիսկոսի ծննդավայրն է, սպասվում են հատուկ չվերթներ։ Նախատեսվում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը։