Տնտեսական ակտիվությունը ՀՀ–ում հունվար–մարտին կազմել է 4․1 %

Տնտեսական ակտիվությունը ՀՀ–ում հունվար–մարտին կազմել է 4․1 %

PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է ֆինանսների նախարարությունը։

Աճը նկատվել է տնտեսության գրեթե բոլոր հիմնական ոլորտներում՝ հատկապես արդյունաբերության, ծառայությունների և շինարարության ճյուղերում։

Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 10.5 տոկոս աճ, արդյունաբերության ոլորտում՝ 18.5 տոկոս, շինարարության ծավալները ավելացել են 13.6 տոկոսով։

Առևտրի ոլորտում արձանագրվել է 6 տոկոս աճ, իսկ ծառայությունների ոլորտում՝ 11.5 տոկոս։

Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2025-2026 թվականների համար։Հիմնադրամը նշել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է 5․9 տոկոսով, 2025-2026-ին հիմնադրամը 4․5 տոկոս աճ է սպասում։ Դա ավելի ցածր է, քան 2024 թվականի հոկտեմբերի կանխատեսումը․ այն ժամանակ 2025 թվականի արդյունքներով 4․9 տոկոս աճ էր սպասվում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---