Ադրբեջանի զինվորականները զորավարժությունների են մասնակցում Թուրքիայում

Ադրբեջանի զինվորականները զորավարժությունների են մասնակցում Թուրքիայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու KURTARAN-2025 միջազգային զորավարժություններին, որոնք անցկացվելու են Մարմարիս քաղաքում մինչև ապրիլի 30-ը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է Minval.az-ը։

Զորավարժություններին մասնակցելու են Թուրքիայի ռազմածովային, ցամաքային, ռազմաօդային և ծովային սահմանապահ ուժերը։

Զորավարժությունների ծրագրում նախատեսված է անցկացնել «Բարձրաստիճան դիտորդի օր»։

Ըստ հաստատված պլանի՝ զորավարժությունների ընթացքում տարբեր զորատեսակներ կատարելու են առաջադրանքներ՝ ստորաբաժանումների փոխգործակցությունը խորացնելու նպատակով։

44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես համատեղ զորավարժություններ են անցկացնում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---