Պապոյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական միջավայրի բարելավման ուղիները![]() 25 ապրիլի 2025 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գործարարների հետ քննարկում է անցկացրել՝ անդրադառնալով ոլորտում նկատվող մի շարք հարցերի, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից գործադրվող ու օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը, հայտնում է նախարարությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման շրջանակում մանրամասն դիտարկվել են այն խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս ընկերությունների կողմից գների կազմման և զեղչերի իրականացման ընթացքում, ինչպես նաև շեշտվել է օրենքով սահմանված նորմերի կատարելագործման անհրաժեշտությունը։ Ներկայացվել են տարբեր ընկերությունների փորձառությունները և առաջարկներ՝ համակարգային բնույթ կրող խնդիրների հաղթահարման և գործարար միջավայրի որակական բարելավման ուղղությամբ։ Պապոյանը կարևորել է մասնավոր հատվածի ներգրավվածությունը քաղաքական որոշումների ընդունման և բարեփոխումների իրագործման գործընթացներում: «Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործարարը կարող է վստահորեն պլանավորել իր գործունեությունը»,-ասել է նա։ Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են ստեղծել հաղորդակցության կայուն հարթակ, որպեսզի ոլորտային քննարկումներն իրականացվեն պարբերաբար և կառուցվածքային ձևաչափով։ Ապրիլի 25–ին տնտեսվարողները ՀՀ կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա են արել` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտ տասը օր առաջ նրանք արդեն իսկ կազմակերպել են ակցիա նույն վայրում և կառավարությանն են ներկայացրել 2350 ստորագրությամբ պահանջագիր։ Տնտեսվարողները իրենց դժգոհությունն են արտահայտել շրջանառության հարկի բարձրացման կապակցությամբ, ըստ որի՝ 5 տոկոսի փոխարեն այս տարվանից առևտրային գործունեությամբ զբաղվողների համար սահմանվել է 10 տոկոս հարկ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |