ՔՊ–ական պատգամավոր․ ՀՀ–ում երբևիցե տեսե՞լ եք որևէ մեկի, որն ուրացել է Հայոց ցեղասպանությունը![]() 25 ապրիլի 2025 - 18:01 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում ունեցած ելույթում կարծիք է հայտնել, թե ընդդիմադիր ուժերը չափազանցնում են Հայոց ցեղասպանության ուրացման փաստերը։ «Հայաստանում երբևիցե տեսե՞լ եք որևիցե մեկի, որն ուրացել է Հայոց ցեղասպանությունը։ Կարող ենք սրա մասին անընդհատ խոսել, ասել՝ այս հոդվածով քրեական գործ երբևէ հարուցվե՞լ է։ Ես երբեք չեմ տեսել որևէ մարդու Հայաստանում, որ ուրացել է Հայոց ցեղասպանությունը»,- այտարարել է նա։ Նա ընդգծել է, որ նման դեպքերում քրեական գործեր չեն հարուցվել։ Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր հայտարարել, որ Հայաստանի գործող իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ Հայոց ցեղասպանությունը։ Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել էր, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։ Ավելի ուշ, ասուլիսում նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի։ Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ քրեական հանցագործություն է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |