Ucom-ը ներկայացել է Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով![]() 28 ապրիլի 2025 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Ucom-ը մասնակցել է Երևանում կայացած Career City Fest-ին՝ ներկայացնելով իր կորպորատիվ մշակույթը, արժեքները և կարիերայի հնարավորությունները երիտասարդ մասնագետների և աշխատանք փնտրողների համար: Career City Fest-ը համախմբել էր ավելի քան 100 առաջատար գործատուների։ Այն եզակի հարթակ է, որտեղ հանդիպում են ընկերություններն ու իրենց ապագա աշխատակիցները: Փառատոնի ընթացքում 40+ բանախոսներ են ելույթ ունեցել՝ կիսվելով իրենց փորձով և խորհուրդներով: Growth Zone և Future Career Conf ծրագրերի ընթացքում տեղի են ունեցել ելույթներ և պանելային քննարկումներ՝ կարիերային առնչվող արդիական թեմաներով։ CCF բաթլների ժամանակ պրոֆեսիոնալ բանավեճեր են կազմակերպվել: Ucom-ի տաղավարն առանձնացել է իր ջերմ մթնոլորտով և ինտերակտիվ մոտեցմամբ: Ընկերությունում առկա թափուր հաստիքներով հետաքրքրված այցելուները կարողացել են խորհրդատվություն ստանալ դիմելու կարգի վերաբերյալ, նաև խորհուրդներ, թե ինչպես պատրաստվեն հարցազրույցին և պատասխանեն հաճախ տրվող հարցերին։ Միջոցառման մասնակիցներից շատերը հետաքրքրվում էին նաև պրակտիկայի հնարավորություններով և մասնագիտական զարգացման ծրագրերով։ Բացի այդ, բազմաթիվ այցելուներ մասնակցել են Ucom-ի տաղավարում կազմակերպված ինտերակտիվ խաղերին: «Career City Fest-ը հիանալի հնարավորություն էր մեզ համար՝ կիսվելու Ucom-ի մշակույթով և արժեքներով, ինչպես նաև անմիջականորեն շփվելու երիտասարդ մասնագետների հետ, որոնք փնտրում են իրենց կարիերայի ուղին: Մենք ձգտում ենք ստեղծել անմոռանալի փորձառություն և ցույց տալ, որ Ucom-ը ոչ միայն առաջատար հեռահաղորդակցության ընկերություն է, այլև գործատու, որը ներդրում է կատարում իր թիմի զարգացման և աճի մեջ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Որպես պատասխանատու ընկերություն` Ucom-ը շատ լուրջ է վերաբերվում ներքին մշակույթի զարգացմանն ու աշխատակիցների համար լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |