Հայրապետյան. 2009–ին ՈւեՖԱ–ին ասացի՝ հավաքականը Բուրսայի մարզադաշտ դուրս չի գա, եթե Ադրբեջանի դրոշ լինի![]() 28 ապրիլի 2025 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պարզաբանել, թե ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցի նախորդ օրերին և ինչու էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից բացակայել Արարատ լեռան տարբերանշանը, հայտնում է 168.am-ը: «Կապիտուլյանտներին թվում է, որ Նոյեմբերի 9-ի պայմանագիրը կամ Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց և ճանաչեց Ադրբեջանի կազմում, ես եմ ստորագրել… Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ ֆուտբոլային դիվանագիտության օրերին մարզաշապիկի վրա Արարատ լեռան տարբերանշանը գնդակով ծածկելն ուղղակի թյուրիմացություն է եղել: Դա իմ մեղքն է եղել, և ես դրա մասին ժամանակին ասել եմ ու ներողություն եմ խնդրել: Կրկնում եմ՝ դա իմ բացթողնման հետևանքն է եղել, և որևէ քաղաքական ենթատեքստ դրանում չկա»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: Նա հիշեցրել է, որ նույն Թուրքիայում ազգային հավաքականը հանդես է եկել հին մարզաշապիկով, որի վրա հստակորեն երևացել է Արարատ լեռը: «Ուղղակի արդեն մեզ մոտ նոր մարզաշապիկով են հանդես եկել: Իմ բացթողումն է եղել, էլի եմ շեշտում, Ֆեդերացիայի աշխատակիցներն արել էին, ես էլ չէի հետևել»,- նշել է ՀՖՖ նախկին նախագահը: Հայրապետյանը պատմել է նաև մի ուշագրավ դրվագի մասին, որը վերաբերում է Թուրքիայի Բուրսա քաղաքում 2009 թվականի հոկտեմբերին ֆուտբոլի աշխարհի 2010թ. ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումից առաջ ստեղծված իրավիճակին: «Մոռանում են, որ նույն Թուրքիայում՝ Բուրսա քաղաքում, 2009թ. հոկտեմբերին, ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ որ թուրք ֆուտբոլասերներին արգելվեց մարզադաշտ մտնել Ադրբեջանի դրոշով, նույն Ֆեդերացիայի նախագահի շնորհքն էր: Եվ սա այն դեպքում, երբ Բուրսայի դատարանը որոշում էր կայացրել, որ կարող են Ադրբեջանի դրոշ տանել մարզադաշտ: Դիմեցի ՈւԵՖԱ, ասացի՝ հավաքականը մարզադաշտ դուրս չեմ բերի, եթե Ադրբեջանի դրոշ լինի, և մի օրում ՈՒԵՖԱ-ն նոտա հղեց, ու Բուրսայի դատարանը նույն օրն իր որոշումը փոխեց, ու արգելեցին Ադրբեջանի դրոշներով մարզադաշտ մտնել: Մի դրոշ նկատվեց, ոստիկանները ծեծելով մարզադաշտից հանեցին»: ՀՖՖ նախկին նախագահը ընդգծել է, որ այս միջամտության շնորհիվ հնարավոր է եղել պաշտպանել ազգային հավաքականի իրավունքները և կանխել լարվածության աճը խաղադաշտում: Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փորձել էր Հայոց ցեղասպանության ուրացման պատասխանատվությունը դնել ՀՅԴ-ի վրա՝ անդրադառնալով նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից տարիներ առաջ Արարատ լեռան տարբերանշանը հանելու փաստին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |