ՀՀ վարչապետը և Էստոնիայի նախագահը շեշտել են համագործակցության ընդլայնման կարևորությունը![]() 28 ապրիլի 2025 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ նա հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, պետական կառավարման, տնտեսության և արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ Էստոնիայի աջակցությունը և փորձի փոխանակումը: Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Ալար Կարիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի: Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական այցով գտնվելով Էստոնիայում՝ Տալլինում, ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Փաշինյանն անդրադարձել է Էստոնիա կատարած այցի շրջանակում նախատեսված քննարկումներին, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |