Գալյան․ Ատելության խոսքի մեղմ դրսևորումների համար ևս պատասխանատվություն կսահմանվի![]() 28 ապրիլի 2025 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հանրային խոսույթում ատելության խոսքի դեմ պայքարի հարցին, ասել է, որ Հայաստանում գործող կարգավորումները բավարար չեն ատելության խոսքի խնդիրն ամբողջական լուծելու համար և որ նախատեսվում է պատասխանատվություն սահմանել ատելության խոսքի նաև մեղմ դրսևորումների համար: Գալյանը հայտնել է, որ ներկայում գոյություն ունեն իրավական որոշ հիմքեր, որոնք վերաբերում են իրավահավասարությանն ու խտրականության արգելքին, սակայն դրանք հիմնականում ընդգրկում են ատելության խոսքի առավել ծանր դրսևորումները, գրում է Արմենպրեսը։ Մասնավորապես, Քրեական օրենսգիրքն արդեն նախատեսում է պատասխանատվություն խտրականության, բռնության կոչերի և բռնության հրապարակային արդարացման կամ քարոզչության համար, սակայն ավելի մեղմ, բայց վտանգավոր դրսևորումների մասով համապատասխան իրավական մեխանիզմներ առայժմ բացակայում են։ «Նախատեսում ենք որոշակի ձևաչափով և եղանակներով պատասխանատվություն սահմանել ատելության խոսքի՝ այսպես ասած, ավելի մեղմ դրսևորումների համար։ Իհարկե, բացի պատասխանատվություն սահմանելուց, ինչպես արդեն նշել եմ, խնդրի լուծման նպատակով նախատեսում ենք իրականացնել նաև տարաբնույթ արշավներ, որոնք միտված կլինեն հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը»,-ընդգծել է Գալյանը։ Նախարարը հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է մշակել խտրականության արգելքի և իրավահավասարության թեմայով առանձին ռազմավարական փաստաթուղթ, որի շրջանակում կսահմանվեն պատասխանատվության նոր միջոցներ և կձևավորվի համապարփակ մոտեցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |