Հայաստանը 2009 թվականին 300 մլրդ դրամ ընդհանուր գումարի վարկային միջոցներ կներգրավի

PanARMENIAN.Net - Բյուջեի դեֆիցիտը փակելու եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու նպատակով Հայաստանը 2009 թվականին կներգրավի 300 մլրդ դրամ ընդհանուր գումարի վարկային միջոցներ, ուրբաթ օրը կայացած կառավարական նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես, Սարգսյանը նշել է, որ ռուսական վարկը մասամբ կծախսվի պետբյուջեի դեֆիցիտը փակելու նպատակով: «Այս տարի մեր բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը որակապես տարբերվելու է նախորդ տարիների բյուջեների դիֆիցիտի ցուցանիշից այն պատճառով, որ շուրջ 300 մլրդ դրամի միջոցներ ենք ներգրավելու այս տարվա ընթացքում։ Դա եւ ռուսական վարկն է, եւ Համաշխարհային բանկի աննախադեպ վարկային փաթեթները, Ասիական բանկի եւ արժութային հիմնադրամի միջոցները», - ասել է նա։



Այդ առնչությամբ, Սարգսյանը նշել է , որ անհրաժեշտ է շտապ համապատասխան փոփոխությունը կատարել, որպեսզի հնարավոր լինի 2009թ. բյուջեն կատարել ավելի մեծ ծավալներով։ Բնականաբար, բյուջետային ծախսերի կատարումն ինքնըստինքյան մեծ հակաճգնաժամային բովանդակություն ունի, քանի որ բյուջեի ծախսերը խթանում են համախառն ներքին արդյունքի աճը,այս բոլոր հարերը կքննարկվեն խորհրդարանի հունիսի 2-ին կայանալիք արտահերթ նիստում։
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---