Մատենադարանի մոտ շարունակվում է ՀԱԿ կողմնակիցների վերջին նախընտրական ցույցը29 մայիսի 2009 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» մոտ շարունակվում է Հայկական ազգային կոնգրեսի կողմնակիցների վերջին նախընտրական ցույցը: Այն բացել է «Այժմ» երիտասարդական նախաձեռնության անդամ Նարեկ Հովակիմյանը, որը հայտարարել է, որ նա, որպես երիտասարդության ներկայացուցիչ, չի նստելու տանը, քանի դեռ երկրում չեն սկսվել դրական փոփոխություններ, հետո ելույթ են ունեցել ՀԱԿ առաջնորդները: Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կոչ է արել քվեարկել ՀԱԿ-ի օգտին` խոստանալով հաղթանակի դեպքում մայրաքաղաքաը վերածել ծաղկուն քաղաքի: «Դրա համար պետք են խելք եւ ծրագրեր, որոնք իշխանությունները չունեն»,- հայտարարել է Բարգրատյանը` ընդգծելով, որ ընտրություններն իրադրությունը շտկելու վերջին շանսն են:Մատենադարանի մոտ ընթացող ցույցի մասնակիցների թիվն անցնում է 5000-ից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |