Հայ-թուրքական սահմանի բացման գործընթացն անվերջ չի տեւելու

PanARMENIAN.Net - «Ճանապարհային քարտեզը» երկու կողմ ունի. ձեւական եւ բովանդակային: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: Նրա խոսքերով, ձեւական կողմերից մեկն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մի քանի անգամ հայտարարվել է, որ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացն անվերջ չի տեւելու: «ՀՀ նախագահի կողմից մի քանի անգամ հայտարարվել է, որ հնարավոր է, որ արդեն Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային թիմերի երկրորդ հանդիպման ժամանակ սահմանները բացվեն կամ մոտ լինեն բացման գործընթացին»,- հայտարարել է Բեկարյանը նշելով, որ Հայաստանն ունի իր «ներդրումն» այս գործընթացի ձգձգման մեջ:



«Մեկ այլ հարց շահավետ է Հայաստանի համար` «ճանապարհային քարտեզը»: Եթե այդ հնարավորությունը ճիշտ օգտագործվի, ապա այն պետք է, բայց եթե կա գործընթաց առանց արդյունքի, բնականաբար դա շահավետ չէ»,- հայտարարել է Բեկարյանը:



Իսկ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով, գործընթացն անվերջ չի ձգվելու: «Հայ-թուքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետաձգման մեջ Թուրքիայի շահերը կարող են կոնկրետանալ եւ չհամընկնել Հայաստանի շահերի հետ: Բնականաբար Երեւանը չի կարող գործել ի վնաս իր շահերի»,- հայտարարել է նա, ավելացնելով, որ թուրքական կողմից հնչել են տարբեր առաջարկություններ սահմանի բացման ժամկետների մասին. սույն թվականի աշնանից մինչեւ 2012-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---