Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրողների վստահությունը վերականգնելու համար 2 հունիսի 2009 - 22:37 AMT PanARMENIAN.Net - «Քո ընտրությունը» ՀԿ-ից դիտորդների նախնական գնահատականներով, մայիսի 31-ին Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքում իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրողների վստահությունը վերականգնելու, կեղծիքներն արմատախիլ անելու եւ ընտրությունները ժողովրդավարական պետության նորմերին համապատասխանեցնելու համար: Այդ մասին այսօր մամլո ասուլիսին` ընտրությունների արդյունքներով նախնական զեկույցի ներկայացման ժամանակ, հայտնել են «Քո ընտրությունը» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն ու կազմակերպության մամլո քարտուղար Հասմիկ Սարգսյանը:Հասմիկ Սարգսյանի խոսքով, նախնական զեկույցում նշված խախտումներն ու կեղծիքները, վարչական ռեսուրսի օգտագործումը, լրագրողների եւ դիտորդների հանդեպ բռնության կիրառումը ստվեր նետեցին ընտրությունների ողջ գործընթացի վրա: Հարություն Համբարձումյանն իր հերթին խախտումների բազմաթիվ օրինակներ բերեց, որոնք արձանագրել էին «Քո ընտրությունը» ՀԿ դիտորդները, եւ նշեց, որ չնայած այդ ամենին, ընտրությունները, եւ հատկապես նախընտրական քարոզարշավը, առավել հանգիստ եւ պասիվ միջավայրում անցան, քան նախորդները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |