Բիրմինհեմի համալսարանում տեղի կունենա «Կովկասը եւ Կենտրոնական Ասիան» խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-4-ը Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանում տեղի կունենա «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա` Մշակութային ու քաղաքական մարտահրավերներ» խորհրդաժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել խորհրդաժողովի կազմկոմիտեում, միջոցառման նպատակն է առավել հավասարակշռված ու ամբողջական պատկերացում ստեղծել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մասին` ներկայացնելով ռազմավարական առումով այդ կարեւոր տարածաշրջանների պատմական, մշակութային, սոցիալական ու քաղաքական հեռանկարները: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ եւ գիտնականներ: Հիմնական զեկուցողները կլինեն Վիգեն Չիտեչյանը, Ջոն Կոլարուսոն, Մոշե Համմերը, Աշիրբեկ Մումինովն ու այլոք:



Խորհրդաժողովի կազմակերպիչն է Արեւելայն Եվրոպայի ուսումնասիրման կենտրոնն ու Բիրմինհեմի համալսարանի քաղաքական գիտությունների դեպարտամենտը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---