Արթուր Աբրահամ. Ես կստեի, եթե ասեի, որ չեմ ցանկանում հաղթել

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բստահ է, որ առաջիկա մենամարտը իր 29-ամյա ակումբային ընկեր Մահիր Օրալի (Sauerland Events) հետ չի կարող ազդել իրենց բարիդրացիական հարաբերությունների վրա, բայց, չնայած, դրան, այդ մենամարտին հայ բռնցքամարտիկն ամենայն լրջությամբ է մոտենում:



«2003 եւ 2004 թվականներին մենք հաճախ ենք վարժանքների ժամանակ մրցակցել Քյոլնում եւ լավ հարաբերություններ ունեցել: Մենք երկուսս էլ մարզիկներ ենք եւ ջանասիրաբար մարզվում ենք: Երկուսս էլ մեր աշխատանքն ենք անում` նա իրենը, իսկ ես` իմը, բայց ես կստեի, եթե ասեի, որ չեմ ցանկանում հաղթել: Մենամարտից հետո մեր հարաբերությունները չեն փոխվի»,- ասել է Աբրահամը:



Օրալն իր հերթին հայտնել է, որ իրեն հաճելի էր իմանալ, որ առաջիկա մենամարտը լինելու աշխարհի չեմպիոն եւ վաղեմի ընկեր Արթուր Աբրահամի հետ:



«Ինձ համար մեծ բավականություն էր իմանալ, որ ես հանդիպելու եմ Արթուրի հետ: Մենք միմյանց ճանաչում էինք դեռեւս մեր պրոֆեսիոնալ կարիերայի սկզբում, երբ վարժանքների ժամանակ մրցակիցներ էինք, թեեւ այժմ երկուսս էլ առնականացել ենք: արթուրը դարձել է աշխարհի չեմպիոն, ես նույնպես շատ բանի եմ հասել»,- Օրալին մեջբերում է www.fightnews.com-ը:



Չեմպիոն Ուլլի Վեգների մարզիչը խոստացել է, որ հանդիսատեսները հաճույք կստանան այդ մենամարտը դիտելուց:



«Մահիրը շատ լավ մարզիկ է: Թող ռինգը որոշի, թե նրանցից ով է ավելի ուժեղ: Ես կարծում եմ, որ մենամարտը շատ հետաքրքիր կստացվի եւ հանդիսատեսին հաճույք կպատճառի: Վերջին ժամամակներս բռնցքամարտի երկրպագուները ստիպված են հետեւել մի քանի միանգամայն անհետաքրքիրն մենամարտերի, ուստի մենք ցանկանում ենք լավ բռնքամարտի շոու կազամերպել: Իհարկե, մենք ցանկանում ենք պահպանել տիտղոսը, բայց մեզ համար կարեւոր է հանդիսատեսին դիտարժան մենամարտ մատուցել հունիսի 27-ին»,- ասել է Վեգները:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---