3 հունիսի 2009 - 16:51 AMT
Երեւանում ելույթ են ունենալու դիրիժոր Վադիմ Շուբլաձեն եւ դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը
Հունիսի 12-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը դաշնակահարուի Անահիտ Չաուշյանի (Բելգիա) մասնակցությամբ եւ Թբիլիսիի Կամերային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վադիմ Շուբլաձեի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում կհնչեն Բզվանելիի սիմֆոնիա-ռեքվիեմը, Վագների «Ռիենցի» օպերայի նախերգանքը եւ Բեթհովենի դաշնամուրի կոնցերտ թիվ 4-ը:
Վադիմ Շուբլաձեն ծնվել է Թբիլիսիում 1934-ին: Լինելով Թբիլիսիի Պետական կոնսերվատորիայի ուսանող` ապագա դիրիժորը հնարավորություն է ունեցել գլխավորել օպերայի եւ բալետի Մարինյան թատրոնը Վերդիի «Տրավիատայի» կատարման ժամանակ, որից հետո ելույթ է ունեցել Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հետ:
խորհրդային Միության առաջատար դիրիժորներից մեկը` Վադիմ Շուբլաձեն, շատ ժամանակակից դասական ստեղծագործությունների առաջին կատարողն է: Դիրիժորի վերջին աշխատանքներից է «Իմ Հայաստան» ձայնասկավառակը, որի մեջ մտել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները Մեծ թատրոնի նվագախմբի կատարմամբ:
Հայաստանում վիոլենչելի դպրոցի հիմնադիր Ալեքսանդր Չաուշյանի թոռնուհի եւ անվանի կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի դուստր Անահիտ Չաուշյանը, ավարտելով Երեւանի կոնսերվատորիան, 1994-ին տեղափոխվել է Բելգիա, որտեղ ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան: