«ՊանՊլանը» մտադիր է Հայաստանում իրականացնել տրանսպորտային անվտանգության ծրագրերը

PanARMENIAN.Net - Վիեննայի քաղաքապետարանի արտաքին կապերի գծով պատասխանատու Ռայներ Ստեֆանը, որը 10 տարուց ավել զբաղվում է Ավստրիայի ու Հայաստանի միջեւ բիզնես-համագործակցության լոբբինգով, մտադիր է աջակցել Հայաստանում տրանսպորտային անվտանգության բարձրացման ծրագրի իրականացմանը: Այդ նպատակով 2009-ի հունիսի վերջին Հայաստան կայցելի Ավստրիայից ժամանած խումբը:



Հայաստանում արդեն իրականացված ծրագրերից դարձավ Հայաստանում տրանսպորտային ոլորտի անվտաբնգության ուսումնասիրությունը, որն իրականացվեց Ավստրիական «ՊանՊլան» ընկերության կողմից «Աուստրիա Տեկ» ընկերության հանձնարարությամբ, որը մասնագիտանում է տրանսպորտի, հեռահաղորդակցման եւ հեռուստաինֆորմատիկայի ոլորտում:



Հայաստանին աստիճանական կարգավիճակ, որի շնորհիվ ավստրիական գործընկերները Հայաստանում արտոնյալ վարկերով կիրականացնեն վերոհիշյալ ծրագրերը, տրամադրելու իրենց պատրաստակամության մասին արդեն հայտնել է «Oesterreichische Kontrollbank»-ը:



Ավստրիական խմբի մեջ մտնում են ք.Վիեննայի քաղաքապետարանի, «Ալարիս» ընկերության, «ՊանՊլանի» եւ այլ կազմակերպությունների վարչակազմը: 2008-ի ամռանը իրականացվեց Երեւանից զանազան ոլորտներում մասնագիտացող 11 հայերի ամսական ուսուցումն Ավստրիայում: «ԱգրոՍերվիզ Աուստրիա» ընկերության աջակցությամբ ավստրիական կողմը Երեւանից, Չամբարակից եւ Մարալիկից երեք նոր փորձառուների համար կազմակերպեց եռամսյա ուսուցումներ գյուղտնտեսության եւ վալեոլոգիայի ոլորտներում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---