Հայաստանի Առաջին տիկինը դեմ է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակմանը

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիսին մեկնարկել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման դեմ ստորագրահավաքը: Հայաստանի 5000 քաղաքացիներին միացել է նաեւ Հայաստանի առային տիկին Ռիտա Սարգսյանը, որը ստորագրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման վերաբերյալ նախապատրաստական աշխատանքների դադարեցման մասին պահանջը: Այդ մասին այսօր Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի մամլո ասուլիսին հաղորդել է «Էկոդար» հասարակական կազմակերպության ղեկավար Հրայր Սավզյանը: Նա նաեւ ընդգծել է, որ կառավարությունը ACP ընկերությանը 2007-ից թույլատրել է հանքավայրի շահագործումը, երբ Սերժ Սարգսյանը դեռ Հայաստանի վարչապետն էր:



«Երկրի տնտեսական զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման կարեւորությունը մեզ համար հասկանալի է, բայց մենք մեր իշխանություններից պահանջում ենք իրականացնել երկրի զարգացման այնպիսի քաղաքականություն, որը հաշվի կառնի գալիք սերունդների առողջության եւ բարեկեցության խնդիրը, ինչպես նաեւ այն վնասը, որը կարող է հասցվել մեր երկրի բնությանը»,- ասվում է Հայաստանի 5000 քաղաքացիների կողմից ստորագրված նամակում: Հրայր Սավզյանի խոսքով, նամակը հղվելու է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---