Երեւանում տեղի է ունեցել կաշառակերության դեմ պայքարին նվիրված սեմինար

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել կաշառակերության դեմ պայքարին նվիրված սեմինար: Սեմինարի կազմակերպիչն էր «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցացիան»: Սեմինարի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգությանը եւ կաշառակերության մակարդակի նվազմանը նվիրված հարցեր: Հայաստանում կաշառակերության մակարդակը տատանվում է 0-2.5 տոկոսի միջեւ: Դա, սեմինարի մասնակիցների կարծիքով, լավ ցուցանիշ է համարվում:



Հակակոռուպցիոն ծրագիրը կազմված է երկու մասերից: Առաջին փուլի շրջանակներում Երեւանում տեղի է ունեցել սեմինար, որին մասնակցել են Չեխիայի եւ Լեհաստանի ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են իրենց հակակոռուպցիոն ծրագրերը` մշակված մինչեւ ԵՄ մտնելը: Այդ սեմինարից հետո Հայաստանի ներկայացուցիչները որոշեցին ստեղծել 9 մասնակիցներիրց կազմված խումբ, որը զբաղվելու է այդ երկրների հակակոռուպցիոն ծրագրերի առավել խորը հետազոտություններով:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---