Բաքուն ոչ մի առիթ բաց չի թողնում, որպեսզի արտահայտի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում 3 հունիսի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ոչ մի առիթ բաց չի թողնում, որպեսզի արտահայտի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եւ տարօրինակ չէ, որ Իսլամական համագումարի կազմակերպության անդամ-երկրների ԱԳՆ ղեկավաների նիստի ժամանակ բանաձեւ է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նման համագումարները, որոնք միավորում են երկրները կրոնական եւ լեզվային ցուցանիշներով, նաեւ նրա համար են, որպեսզի եւս մեկ անգամ ներկայացնեն միջազգային հանրությանն իրենց քարոզչությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը:«Հասկանալի է, որ այդ բանաձեւերն ունեն միայն հռչակագրային բնույթ: Սա ընդամենը Բաքվի քաղաքականության հերթական դրսեւորումն է, որն ուղղված է իսլամական աշխարհի աջակցությունը ստանալուն»,- ասել է թերթի խմբագիրը: Բայց այստեղ հարց է ծագում: Օրինակ, եթե Լիբանանի պաշտոնական ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են աշխարհի բոլոր հայերի իրավունքների վերականգնման համար, ապա ինչպես կարող են բացատրել հակահայկական բանաձեւի ընդունումը: «Այդ առումով ողջունելի է Սիրիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, որն արվել էր Հայաստան կատարած այցի ժամանակ, որի համաձայն ԼՂ հակամարտության լուծումը պետք է լինի արդար եւ ընդունելի երկու կողմերի համար»,- ասել է Շահան Կանդախարյանը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |