Ռուբեն Քոչարի նոր ֆիլմի ցուցադրությունը նախատեսվում է աշնանը

PanARMENIAN.Net - Ռուբեն Քոչարը աշխատում է «Շղթա» նոր ֆիլմի վրա: Ըստ ռեժիսորի, ֆիլմը տարբերվում է իր նախորդ աշխատանքներին իր մասշտաբներով: Նկարահանումներն ընթանում են Հայաստանում եւ ԱՄՆ-ում, մասնակցում են բազմաթիվ դերասաններ: Կինոժապավենի առաջին ցուցադրությունը տեղի կունենա աշնանը:



«Ֆիլմը ստեղծվել է դրամայի ժանրում, այն արտացոլում է բարդ մարդկային հարաբերությունները»,-այսպես է նկարագրել իր նոր աշխատանքը ռեժիոսր Ռ.Քաչարը:



Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Հովհաննես Բաբախանյանը եւ Նարինե Լալայանը, որոնց համար «Շղթան» արդեն երրորդ համատեղ աշխատանքն է Ռ.Քոչարի հետ: Ի դեպ, ֆիլմում Բաբախանյանը կներկայանա հանդիսատեսին միանգամայն անսպասելի կերպարով:



Մեծ նկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարի որդին, Ռուբեն Քոչարը 1974թ. ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը: Լինելով մի շարք փաստագրական ու երաժշտական ֆիլմերի հեղինակ` նա 1992թ. հիմնեց AITN (Միջազգային հայկական հեռուստացանց), ինչպես նաեւ Լոս Անջելեսում հեռարձակվող ամենօրյա «Արփիա»հեռուստահաղորդման պրոդյուսերն ու գեղարվեստական տնօրենն է:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---