ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հարցը որոշում են Արցախի իշխանությունները

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը համամիտ է միջնորդների եւ միջազգային կազմակերպությունների այն մոտեցմանը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները պետք է գտնեն հենց հակամարտության կողմ հանդիսացող հասարակությունները Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում, իսկ մյուս բոլոր պետությունները, որոնք կողմերին օգնում են այդ հարցում, կարող են հանդես գալ միայն միջնորդների դիրքերից, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի դերում», - նշվում է Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ:



Ինչպես հաղորդվում է հայտարարության մեջ, «Ժառանգություն» կուսակցությունն անթույլատրելի է համարում որոշ միջնորդների, պետությունների ղեկավարների կողմից խնդրի նկատմամբ հավասարակշիռ մոտեցումը խաթարող եւ խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը վերաբերող հայտարարությունները, որոնք փաստացի քաջալերում են Ադրբեջանին` նախապատրաստվ պատերազմի: Անվիճելի է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նրա կարգավիճակի միջազային ճանաչումն է, ինչը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքից` ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, եւ որը չի շրջանցվել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներում.



Իր հայտարարություն մեջ կուսակցությունը մտահոգություն է հայտնում, որ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական գործընթացներում ներքաշված գերտերությունների կողմից Ադրբեջանի շահերի բավարարման նկատառումներով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններում հակամարտության տարածքային բաղադրիչն անհիմն վերածվել է գերակա խնդրի: Վերստին ուշադրություն է հրավիրում միջազգայնորեն վավերացված այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղը դեռեւս 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ճանաչվել է հակամարտության ինքնուրույն կողմ, եւ 1998թ.-ից մինչեւ այժմ ընթացող երկկողմ հանդիպումներն ու «զրույցները» չեն կարող բանակցություններ համարվել նույն բուդապեշտյան գագաթաժողովի փաստաթղթերի համաձայն, քանի դեռ դրանց ուղղակիորեն չի մասնակցում ԼՂՀ-ն` իբրեւ հակամարտության անմիջական կողմ: Կուսակցությունը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային սահմանազատման հիմնախնդրով իրավասու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական ընտրված ղեկավարությունը, եւ Հայաստանը ընդամենը կարող է օժանդակել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ ծագած այս հարցի կարգավորմանը, նշվում է «Ժառանգություն» կուսկացության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---