«Կշիշտոֆոր Պենդերեցկու օրերը» փառատոնը Հայաստանում ամենամյա է դառնալու

PanARMENIAN.Net - «21-րդ դարի հեռանկարներ» Միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչները մտադիր են Երեւանում անցկացնել «Կշիշտոֆոր Պենդերեցկու օրերը» ամենամյա փառատոնը` նվիրված մեր ժամանակների ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի նախագահ, գեղարվեստական ղեկավար եւ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Նրա խոսքերով, 2009-ի հոկտեմբերին Երեւանում տեղի են ունենալու լեհ կոմպոզիտոր Կշիշտոֆոր Պենդերեցկու 4 համերգները:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---