Քերոլայն Քոքս. Ես ոգեւորվում եմ Արցախում տեղի ունեցող դրական փոփոխություններով 8 հունիսի 2009 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:Բարոնուհի Քոքսը նշել է, որ յուրաքանչյուր այցի ընթացքում ոգեւորվում է Արցախում տեղի ունեցող փոփոխություններով: Հյուրերի խնդրանքով Բակո Սահակյանը ներկայացրել է հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում առկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները: Նախագահի խոսքերով, ԼՂՀ պետական անկախության միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է, ինչին հասնելու կարեւորագույն միջոցներից է արցախյան պետականության շարունակական զարգացումը, ժողովրդական արժեքների ամրապնդումը: Հանդիպման ավարտին Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին` Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության եւ հոգատարության համար, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |