8 հունիսի 2009 - 18:33 AMT
Յապ դե Հուպ Սհեֆֆերն ընդգծում է Թուրիքայի կարեւոր դերը ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության մեջ
ՆԱՏՕ-ի մշակած նոր ռազմավարության մեջ կարեւոր տեղ է հատկացվում Թուրքիային: Այդ մասին Անկարայում հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յապ դե Հուպ Սհեֆֆերը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը ենթադրում է 12 անձից կազմված «իմաստունների խմբի» ձեւավորում: Հյուսիսատլանտյան դաշինքում ցանկանում են, որպեսզի Թուրքիան` ռազմաքաղաքական բլոկի ամենահին մասնակիցներից մեկը եւ ԱՄՆ-ից հետո իր տարածքում տեղակայված քանակության երկրորդ բանակն ունեցողը, ներկայացվի «իմաստունների խմբում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: