Հայաստանի խորհրդարանում ընտրվել են հանձնաժողովների նոր ղեկավարներ

PanARMENIAN.Net - Ընտրվել են եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նոր ղեկավարները: Եվրոպական ինտեգրման հարցերով Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրի Զոհրաբյանը:



Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովը գլխավորում է խորհրդարանի նախկին փոխխոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅ «Դաշնակցություն» կուսակցության անդամ Հրայր Կարապետյանը:
 Ուշագրավ
---