Տորոնտոյում տեղի ունեցավ «Remains to Be Seen» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Տորոնտոյում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Remains to Be Seen» նկարչական ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Տորոնտոյի Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրման միջազգային ինստիտուտի կողմից, մասնակցում են 16 նկարիչներ: Հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խոսքով, զանազան ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանությունները ժխտման երկար պատմություն ունեն: «Նկարիչների` Ցեղասպանության մասին պատմող կտավները թափանցում են հոգու խորքը փոքր-ինչ այլ կերպ, քան լրագրողների հոդվածները»,- նշել է Էգոյանը:



Ատոմ Էգոյանը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» հայտնի ֆիլմի հեղինակն է: Նա եւ իր կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը, Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներից են եւ շատ լավ ծանոթ են մարդկության դեմ իրականացված այդ հանցագործության հետեւանքներին:



«Remains to Be Seen» ցուցահանդեսում Հայոց ցեղասպանության հետեւանքներին նվիրված եւ ներկայացված աշխատանքների թվում կարելի էր տեսնել Ուլիս Կաստելանոսի, Ջոյս Լաուի, Ստիվեն Լոֆտի, Լետի Պրետտիի, Շենոն Սկուլլիի, Վերոնիկա Զկուդլարեկի, Բիլ Ուոլֆի եւ Արի Գեյլսի աշխատանքները:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---