8 հունիսի 2009 - 22:40 AMT
Նինա Անանիաշվիլին թողնում է Նյու-Յորքի American Ballet Theater-ը
Նինա Անանիաշվիլին վերջին անգամ ելույթ կունենա American Ballet Theater-ում: Metropolitan Opera House թատրոնի 2009-ի գարնանային ծրագրի շրջանակներում նա հունիսի 27-ին վերջին անգամ ելույթ կունենա Պյոտր Չայկովսկու «Կարապի լճում» Օդեթ-Օդիլի դերում Քեւին Մաքքենզի բեմականացման մեջ:

ABT խմբի հետ Անանիաշվիլին ելույթ է ունեցել 17 տարի: Սակայն պարուհին չի պատրաստվում թողնել Վրաստանի պետական բալետի խումբը, որը նա գլխավորում է 2004-ից, ինչպես նաեւ հանդես է գալու արտասահմանյան ներկայացումներում որպես հրավիրված աստղ:

Նինա Անանիաշվիլին ծնվել է Թբիլիսիում 1964-ին: Մոսկվայի միջազգային բալետային փառատոնի (1985) ոսկե մեդալակիր է: 1993-ից պարուհին ելույթ է ունեցել Ամերիկյան բալետային խմբում: 2004-ից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրավերով Նինո Անանիշավիլին գլխավորում է Զախարիա Պալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնը: