8 հունիսի 2009 - 23:08 AMT
Հայ բալերոնները Հելսինիկում ընթացող Միջազգային բալետի մրցության եզրափակիչ փուլ են անցել
Հայ բալերոններ Արման Զազեյանն ու Ավետիք Կարապետյանը Հելսինիկում ընթացող Միջազգային բալետի մրցության եզրափակիչ փուլ են անցել: Եզրափակչում, որը կկայանա հունիսի 9-ին եւ 10-ին, պարողները կշարունակեն պայքարը Ֆինլանդիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից եւ Բելառուսից մասնակցող 21 պարողների հետ միասին:
Հելսինիկում ընթացող Միջազգային բալետի մրցության գրան-պրի հաղթողը 12 000 եվրոյի չափով պարգեւի կարժանանա: Պրեմիաների ընդհանուր գումարը կազմում է 50 000 եվրո:
Միջազգային բալետի մրցությունը Հելսինիկում անցկացվում է 1984թ.-ից ի վեր: Այս տարի դրան մասնակցում են մոտ հարյուր պարողներ ավելի քան 40 երկրներից: