Գինեսի գրքի ռեկորդակիրը Կուբանի հայ համայնքին նվիրել «Հայերենն առանց հայերենի» հրաշք-բառարանը

PanARMENIAN.Net - «Գինեսի» գրքի ռեկորդակիր Սամվել Ղարիբյանը հրատարակել եւ Կուբանի հայ համայնքին է նվիրել օրիգինալ բառարան` «Հայերենն առանց հայերենի», հայկական բառերը հիշելու համար:



Առաջին անգամ հայկական բառերը հիշելու հրաշք-բառարանը Սամվել Ղարիբյանի կողմից ստացել է Կրիմսկում «Ռուսաստանի հայերի միության» բաժանմունքը հունիսի 6-ին Խաչքարի տոնի ժամանակ:



Սամվել Ղարիբյանը «ՌՀՄ» թերթի խմբագրության միջոցով Կրասնոդարի երկրամաս է ուղարկել 1000 օրինակ: Ինչպես հայտնում է «ՌՀՄ» թերթը, բոլոր 1000 օրինակներն անվճար բաժանվելու են հայկական հասարակական կազմակերպություններին, որտեղ կան խմբեր կամ դասարաններ մինչեւ ընթացիկ տարվա վերջ հայոց լեզուն ուսումնասիրելու համար: Mp3 խտասկավառակով աուդիոհավելումի հետ գիրքը թույլ կտա կարճ ժամանակում էլեմենտար, մակերեսային մակարդակով յուրացնել խոսակցական հայերենը:



Գիրքն իր մեջ ներառում է օրիգինալ բանալիների բառարան խոսակցական հայերենը հիշելու համար եւ հայոց լեզվի քերականական դասընթաց Հայաստանի լեզվաբանների միության փոխնախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սակապետոյանի հեղինակությմաբ:



Սամվել Աղասիոնի Ղարիբյանը ծնվել է 1963-ի փետրվարի 1-ին Ախալքալաք քաղաքում: 1985-ին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, Երեւանում , այնուհետեւ Մինյուստում աշխատել է որպես փաստաբան: 1990-ին դարձել է «Գինեսի» ռեկորդակիր 10 լեզուներից թարգմանած 1000 անծանոթ բառեր մեկ անգամ լսելուց հետո հիշելու համար («Գինեսի ռեկորդների գիրք», Մոսկվա, «Պրոգրես» հր., 1991, էջ 16): 2001-ին գրանցվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում` «Հրաշք», 2003-ին` «Ձախլիկ» Ռեկորդներին գիրքում: Գերհիշողության դպրոցի հիմնադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---