Կայացել է Ֆիլիպ Գորդոնի առաջին արտասահմանյան այցը Հայաստան 9 հունիսի 2009 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը, կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը: Պետքարտուղարի տեղակալ Գորդոնն իր հերթին նշեց, որ ամերիկյան կողմը կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովադնակ համագործակցության ընդլայնումը, եւ դրա վկայությունն է այն փաստը, որ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը սկսվում է Հայաստանից: Նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, կարեւորվեցին Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Անդրադարձ կատարվեց Հազարամյակի մարտահրավեր ծրագրի հետ կապված հարցերին: Անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահասատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ԱՄՆ վարչակազմի ամբողջական աջակցությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս ենթատեքստում Ֆիլիպ Գորդոնը ընդգծեց, որ ԱՄՆ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է ակտիվորեն նպաստել հիմնախնդրի հանգուցալուծման ջանքերին: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |