ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ժողովրդի կարծիքն ու կամքը պետք է հաշվի առնվեն հակամարտությունների կարգավորման ժամանակ 9 հունիսի 2009 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Ազգաի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հետ մեկտեղ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկը: Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է հավասարապես արտացոլի այդ երեք սկզբունքները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նշել է, որ օժանդակում է Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարը: «Ժողովրդի կարծիքն ու կամքը պետք է հաշվի առնվեն հակամարտությունների կարգավորման ժամանակ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ ջանքերի մասին` Ֆիլիպ Գորդոնը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ վարչակազմն ամեն կերպ նպաստելու է այդ հարցում առկա պատմական հնարավորությունների իրականացմանը: «Լինելով Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը` ես ցանկանում եմ նշել, որ անձամբ առանձնահատուկ ուշադրություն եմ հատկացնելու ղարաբաղյան հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին, քանի որ այստեղ գոյություն ունեն պատմական հնարավորություններ»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |