Փարիզում սկսվում է Ադրբեջանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունը

PanARMENIAN.Net - Վաղը տեղի ունենալիք հանդիպման ժամանակ հարց է բարձրացվելու, կապված Ֆրանսիայի Ազգային ասամբլեայիա անդամ Ֆրանսուա Ռոշբույոնի` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ այնտեղ կատարած հայտարարությունների հետ:



«Վաղը պաշտոնական Փարիզին է հանձնվելու Ադրբեջանի բողոքը Ֆրանսիայի դեսպանի` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի առիթով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը:



Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորող ԱԳՆ կառավարման ղեկավար Ռահման Մուստաֆաեւը հանդիպման ժամանակ կբարձրացնի Ֆրանսիայի դեսպանի` ԼՂ կատարած այցի հարցը, պաշտոնական Փարիզի գիտությանը կհասցնի Ադրբեջանի պահանջը նման փաստերի անթույլատրելիության մասին: Պոլուխովի խոսքերով, թեեւ խորհրդակցությունը վաղուց էր պլանավորվել, կապված նրա հետ, որ նրանք համընկել են տեղի ունեցածի հետ, տրվել են համապատասխան ցուցումներ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացնելու մասին:



Դիվանագետը նաեւ նշել է, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը շարունակու է հարցի պարզաբանումը: «Կապված նրա հետ, որ դա շարունակական գործընթաց է, հնարավոր է` պաշտոնական պատասխանն ուշ կլինի: Դրա համար Ռահման Մուստաֆաեւին հանձնարարվել է տեղ հասցնել Ադրբեջանի դիրքորոշումը», հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---