«Բարգավաճ Հայաստանը» դե՞մ է հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին

PanARMENIAN.Net - «Եթե հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի համար քվեարկությունն այսօր տեղի ունենար, հնարավոր է, որ մեր խմբակցությունը չմասնակցեր դրան»,-մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:



Նրա խոսքերով, խմբակցությունը դեմ է փոփոխությունների փաթեթին այն պատճառով, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են առնվազն վեց սահմանադրական նորմերի: Անդրադառնալով ՀՀԿ պատգամավորների ուղղումներին` Բոստանջյանը նշել է, որ ոչ մի փոփոխություն չի կարող ապակողմնորոշել խմբակցությանը:



Բոստանջյանն ընդգծել է նաեւ, որ բոլորովին իմաստ չուներ փոքր եւ միջին զարգացման համար նախատեսված 50 մլն վարկ վերցնել: «Տոկոսները կազմում են 24 տոկոս: Դա դատապարտված համակարգ է, քանի որ նույնիսկ ԱՄՆ-ի նման հարուստ ու զարգացած երկիրը մի շաբաթ էլ չի դիմանա, եթե այնտեղ գործի նման բանկային համակարգ»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---