10 հունիսի 2009 - 20:16 AMT
HSBC-ն թողարկել է հեռախոսային բանկային ծառայություն
HSBC բանկը Հայաստանում առաջին անգամ առաջարկում է իր հաճախորդներին հեռախոսային բանկային ծառայություն այս տարվա մարտին, եւ հաջորդ օրն արդեն 6000 հաճախորդներ ցանակացել են օգտագործել այն:
Բանկի հաճախորդները, համաձայն անվտանգության միջազգային չափորոշիչներին, օգտագործելով այս ծառայությունը, կարող են տեղեկանալ բանկային հաշվիվների մնացորդի վերաբերյալ, կատարել վճարումներ, փոխանցումներ կատարել ինչպես Հայաստան, այնպես էլ արտերկիր, ճշտել արտարժույթի փոխարժեքը:
Հեռախոսային բանկային ծառայության կենտրոնի աշխատանքում ընդգրկված են 11 հոգի, իսկ կենտրոնն աշխատելու է առանց հանգստյան օրերի, աշխատանքային օրերին 08:00-23:00-ը, հանգստյան օրերին` 11:00-20:00-ը: