10 հունիսի 2009 - 23:31 AMT
Գերմանիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի բաժանմունքի ստեղծման 15-ամյակը նշվեց «Նավասարդ» համույթի ելույթով
Մայիսի 31-ին Գերմանիայի Քյոլն քաղաքից ոչ հեռու գտնվող «Հաուս Բուրգպարկ» սրահում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ստեղծման 15-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ` Փարիզի վաստակավոր «Նավասարդ» պարային համույթի մասնակցությամբ:
Ողջ հասույթը կհատկացվի Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցի վերակառուցմանը:
Բարեգործական միջոցառումը կայացավ Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինների, Գերմանիայում գործող «Գործատուների միության» եւ «Բժիշկների ու բուժաշխատողների միության» աջակցությամբ: