10 հունիսի 2009 - 23:44 AMT
Խաինդրավա. Ֆիլիպ Գորդոնը հիանալիորեն կփոխարինի Մեթյու Բրայզային եւ մյուս «անօգուտ դիվանագետներին»:
Թբիլիսիում ընդդիմության հանրահավքի մասնակիցներին դիմել է Գոգա Խաինդրավան , ով հավաքվածների ուշադրությունը կենտրոնացրել է երկու հիմնական հարցի վրա:
Նա անդրադարձել է երեկ ներքին գործերի նախարարության եւ դատախազության մոտ տեղի ունեցած գործողությանը: Խաինդրավայի խոսքերով, ՆԳՆ-ը բռնության խորհրդանիշ է, իսկ դատախազությունը` անօրինականության:
Խաինդրավան նաեւ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի Վրաստան կատարած այցին: «Գորդոնն այն մարդն է, ով իրականում եւ դեպի լավը կփոխի Վրաստանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունները: Նա նաեւ հիանալիորեն կփոխարինի նախորդ պատվիրակությունները, այդ թվում նաեւ Մեթյու Բրայզային եւ մյուս «անօգուտ դիվանագետներին»», հաղորդում է Civil.ge-ն: