Տիգրան Սարգսյանը ՄՖԿ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն տիկին Սնեժանա Ստոյլջկովիչին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՄՖԿ-ի Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեկը:



Սնեժանա Ստոյլջկովիչը ներկայացրել է կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային, հետազոտական եւ խորհրդատվական ծրագրերը: Քննարկվել են համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՄՖԿ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի միջազգային ֆինանսական կորպորացիայի ծրագրերի իրականացմանը եւ հույս հայտնել, որ ՄՖԿ-ի կողմից իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին եւ գերակա ուղղություններին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---