13 հունիսի 2009 - 13:34 AMT
Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով
Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար կարեւոր է առաջընթաց ձեռքբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն : Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման գործում բոլոր շահագրգռված կողմերը պետք է այդ ուղղությամբ աշխատեն: «Մենք մեր կողմից կառուցվող հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների քաղաքականության շրջանակներում ցանկանում ենք էլ ավելի կարգավորել երկկողմ կապերը», - ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ահմեդ Դավութօղլուն նաեւ մատնանշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով: Սակայն ազդեցություն են թողնում նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: «Դա ճիշտ չէ` Հայաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է արտացոլվեն ԱՄՆ-ի հետ մեր կապերի վրա», - ընդգծել է նա, հաղորդում է Trend News-ը: