13 հունիսի 2009 - 15:19 AMT
Հայաստանի ԿԲ նախագահը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը նախօրեին մեկնել են Բեսիչի, Մոնտենեգրո, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպման ընթացքում քննարկվելու են հետեւյալ թեմաները. «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի առջեւ քաղաքականության իրականացման առումով ծառացած մարտահրավերները» ,«Ճգնաժամային կառավարման լավագույն պրակտիկաները», «ԱՄՀ եւ Համաշխարհային Բանկի ընթացիկ գործընթացները», «Համաշխարհային Բանկի արձագանքը ներկա ճգնաժամին» եւ «Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի արձագանքը Արեւելյան Եվրոպայի ֆինանսական ճգնաժամին»:
ԿԲ նախագահը հանդիպելու է Հոլանդիայի փոխվարչապետ Ուոթեր Բոոսի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի նախագահ, Հոլանդիայի ազգային բանկի նախագահ Նութ Վելլինկի հետ: