Թեհրանում են կենտրոնացվում «իսլամական հեղափոխության պաշտպանների» հատուկ զորամասերը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ու ընդդիմադիրների միջեւ դիմակայությունը շարունակվում է: Այսօր Թեհրանում ընթացող ցույցերին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Ընդդիմադիր Միր Հոսեյն Մուսավիի տասնյակ հազարավոր կողմնակիցներ եկել են սեւազգեստ` հարգելու համար բախումների ընթացքում սպանված իրենց կողմնակիցների հիշատակը: Նրանք կրում էին «Ինչո՞ւ սպանեցիք մեր եղբայրներին» պաստառները:



Չնայած ծայրահեղ լարված իրավիճակին, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին չի շտապում հանդիպում կազմակերպել հակադիր քաղաքական ճամբարների առաջնորդների միջեւ: Թեհրանում են կենտրոնացվում «իսլամական հեղափոխության պաշտպանների» ընտիր զորամասերը: Հարյուրավոր ինտերնետ-կայքեր, այդ թվում ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերը, նախկինի պես արգելափակված են, հաղորդւոմ է Zman.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---