Բակո Սահակյանը շնորհավորել է Մահմուդ Ահմադինեժադին վերընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «ԼՂՀ ժողովրդի, իշխանությունների եւ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած փայլուն եւ համոզիչ հաղթանակի համար: Համոզված եմ, որ հմուտ ղեկավարի Ձեր փորձն եւ գիտելիքները, ուժն ու եռանդն ըստ ամենայնի կծառայեն Իրանի Իսլամական Հանրապետության հետագա զարգացման ու բարգավաճման գործին»:



Արցախում բարձր են գնահատում Ձեր հավասարակշռված մոտեցումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ համոզված եմ, որ Ձեր նախագահության տարիներին էլ ավելի կընդլայնվեն մեր բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունները, որը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաության եւ կայունության հաստատմանը»,- հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---