Հրանտ Դինքի սպանության գործով 5 հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան20 հունիսի 2009 - 01:44 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 5 հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես նշել է Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամի փաստաբան Դենիզ Թունան, ներկայացված հայցերը վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին, մասնավորապես, կյանքի իրավունքին, խոսքի ազատությանը, արդար դատավարությանը: Դինքի սպանությունից հետո, նրա ընտանիքի փաստաբանները դիմել են ECHR, քանի որ Տրաբզոնի ու Ստամբուլի ոստիկանները չկանգնեցին դատարանի առջեւ: Վերջիններս մեղադրվում են նրանում, որ տեղեկություններ ստանալով «Ակոս» թերթի խմբագրապետի նախապատրաստվող սպանության մասին, ոչինչ չեն ձեռնարկել: Մյուս հայցը կապված է նրա հետ, որ չի պատժվել նաեւ Սամսունի ոստիկանը, որը լուսանկարվել էր Դինքի գործով կասկածյալ Օգյուն Սամաստի հետ, հաղորդում է bianet-ը: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ակոս» թերթի խմբագրության մուտքի մոտ: Ընդամենն այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, հիմնականում Տրաբզոնից: Հանցագործությունը կազմակերպելու մեղադրանք է ներկայացվել այդ թվում նաեւ 26-ամյա Յասին Հայալին, որը Սամաստին միջոցներ եւ զենք է տրամադրել: Հուլիսի 6-ին տեղի կունենա այդ գործի թվով 10-րդ լսումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |